Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են փողոցում դիմավորում Անահիտ Բախշյանին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 08,2017 14:16

Շենգավիթ համայնքի Բագրատունյաց 13 հասցեում այսօր բացվեց «Ազատ  դեմոկրատներ» կուսակցության թիվ 3 ընտրատարածքի կենտրոնական շտաբը, որտեղից էլ մեկնարկեց կուսակցության այդ ընտրատարածքի թեկնածուների՝ Անահիտ Բախշյանի, Թորոս Ալեքսանյանի, Հրանտ Առաքելյանի, Անուշ Լալայանի, Վահրամ Խեմչյանի, Տարոն Բաղդասարյանի, Դիանա Կիտյուկովայի, Իրինա Չիթչյանի եւ Լիանա Ստեփանյանի քարոզարշավը:

Թեկնածուները նախ շրջեցին Նժդեհի անվան հրապարակում՝ շնորհավորելով կանանց մարտի 8-ը, ծաղիկներ եւ քարոզչական նյութեր բաժանելով:

Հատկապես Անահիտ Բախշյանին քաղաքացիները ջերմ էին ընդունում: Ոմանք էլ գրկում էին, ասելով՝ «ես Ձեր աշակերտն եմ եղել», կամ՝ «երեխաներիս տնօրենն եք եղել»: Հիշեցնենք, որ նախկին պատգամավոր, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը ղեկավարել է Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր հերթին նկատեց, որ իրենց կուսակցության թեկնածուներին հանրությունը սիրով է լսում. «Ուրախալի է, որ մարդիկ չեն մոռանում, թե ովքեր են անմնացորդ ծառայել երկրին: Վստահ եմ, որ տիկին Բախշյանն այս տարածքի հաղթողներից է լինելու»:

Նժդեհի հրապարակի հարակից հատվածներից մեկում Անահիտ Բախշյանը նկատեց, որ կրպակը չկա՝ ակնարկելով. «Չկառուցեցին, չէ՞…»: Ստյոպա Սաֆարյանը կատակեց. «նա ապօրինի կառույցները քանդողներից է»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031