Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն Ապարանում ստիպված են ընտրակաշառք բաժանել, որովհետեւ խոսքին տեր չեն կանգնել». Գեւորգ Գեւորգյան (Տեսանյութ)

Մարտ 08,2017 16:23 Share

«Ի տարբերություն մյուս կուսակցությունների  տարաձայնությունների, մեր թեկնածուների միջեւ լավ հարաբերություններ են: Մեր տարածաշրջանում նման խնդիրներ չկան, մենք իրար օգնում ենք, ոչ թե խանգարում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորի թեկնածու, Ապարանի ՀԱԿ գրասենյակի ղեկավար Գեւորգ Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն վերջին տարիներին շարունակ խոստումներ են տվել Ապարանի եւ Աշտարակի տարածաշրջաններում, բայց ոչ մեկը չեն իրականացրել:

«Խոստացել էին Ապարանում գյուղատնտեսական ծրագրեր իրականացնել, շինարարություն անել, բայց ոչ մեկը չեն կատարել: Դրա համար այսօր ստիպված են ընտրակաշառք բաժանել, որովհետեւ իրենց խոսքին տեր չեն կանգնել»,-դժգոհեց Գեւորգյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել