Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներուժ ունե՞ք…Լիսկային, Շմայսին ո՞նց եք պարտադրելու» (Տեսանյութ)

Մարտ 10,2017 17:38

Արմավիրի մարզի Արեւիկ համայնքի որոշ բնակիչներ այսօր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի թեկնածուների հետ  հանդիպմանը դժգոհեցին իրենց մարզից պատգամավոր ընտրված ՀՀԿ-ական Հրանտ Գրիգորյանից: «Երկրի ղեկավարը հեռուստացույցով թխկացնելով նրա ուսին՝ ասաց, որ ժողովուրդը նրան ձայն տա…ուրեմն՝ երկրի ղեկավարը հանցագործ աշխարհի կողմնակի՞ց է»,-ասաց Թադեւոս պապը:

Դաշինքի թեկնածու, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հիշեցրեց, որ դաշինքն առաջարկում է քրեականացնել  ապօրինի հարստացումը:

Բնակիչները չհամաձայնեցին. «Ներուժ ունե՞ք…Լիսկային, Շմայսին ո՞նց եք պարտադրելու»:

Ոմանք էլ համոզմունք հայտնեցին, որ եթե դաշինքը գա իշխանության, կկարողանա այդ օրինագիծն ընդունել: Վահագն Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ նշյալ քաղաքական գործիչները ժողովրդի ընտրյալները չեն:

Պապիկներից մեկն էլ իր հերթին դժգոհեց: «Ձայնս տվել եմ Դեմիրճյանին, Սերգեյ Բադալյանին…Արտաշես Գեղամյանին էլ եմ տվել ու խաբվել եմ»,-ձեռքն օդում թափ տվեց ծերունին ու հեռացավ:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031