Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի ամիս է՝ ընկերոջս չեմ զանգել, չեմ ուզում տղայից հարցնել». (Տեսանյութ)

Մարտ 10,2017 18:40

«Քանի դեռ ժողովուրդը չի սովորել վատ իշխանություններին հեռացնել, ոչինչ չի ստացվի»,-Արմավիրի մարզի Արեւիկ համայնքում այսօր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի թեկնածուների եւ բնակիչների նախընտրական  հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ անդամ, դաշինքի թեկնածու Մերուժան Աբրահամյանը:

Նա կոչ արեց ՀՀԿ-ին ոչ մի ձայն չտալ. «Նոր վարչապետն ի՞նչ արեց՝ հանցագործներին աշխատանքից հանեց, շնորհակալություն հայտնեց եւ նշանակեց իր թիմի մարդկանց: Որեւէ բան փոխվե՞ց…Բերեք ՀՀԿ-ին հեռացնե՜նք, ուրիշ ճար չունենք»:

Մերուժան Աբրահամյանը կարեւորեց դաշինքի նախընտրական ծրագրում ամրագրված խաղաղության հասնելու գաղափարը:

Հիշեցնենք, որ «Կոնգրես-ՀԺԿ»-ն կողմ է Արցախյան հակամարտության լուծման փոխզիջումային  տարբերակին (Մադրիդյան սկզբունքներ): «Իմ լավ ընկեր Տարոնն այստեղ կանգնած է: Մի ամիս է՝ նրան չեմ զանգել: Ինչո՞ւ…չեմ ուզում տղայից հարցնել, Դավիթն առաջնագծում է: Չեմ ուզում հարցնել, որ հերթական անգամ չանհանգստանա»,-ասաց թեկնածուն:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031