Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան 43 հասցեում գտնվող «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախընտրական շտաբից այսօր մեկնարկեց թիվ 2 ընտրատարածքում ԱԴԿ-ի տարածքային թեկնածուներ Արմեն Առաքելյանի, Գագիկ Բաղդասարյանի, Վերոնիկա Դանիելյանցի, Արա Խաչատրյանի, Արմինե Հովհաննիսյանի, Անի Սահակյանի եւ Արմեն Վարդանյանի քարոզարշավը:
Թեկնածուները քարոզչական թերթիկներ բաժանեցին քաղաքացիներին՝ իրազեկելով իրենց նախընտրական ծրագրի մասին:
«Ամենակարեւորը, որը նախատեսում ենք մեր ծրագրով, պայքարն է կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ: Երկիրը կործանում է հենց ընտրական կոռուպցիան, որից սկսվում են ալանն ու թալանը»,-լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորի թեկնածուներից Գագիկ Բաղդասարյանը՝ նկատելով, որ արդեն այսօր որոշ կուսակցությունների թեկնածուներ միլիոններ են ծախսում՝ նոր խորհրդարանում աթոռ ունենալու համար:
Մյուս կարեւոր հարցը, ըստ Բաղդասարյանի, հայկական բանակը մասնագիտացված դարձնելն է: «Դա հնարավոր է իրականացնել հինգ տարում: Սահմանամերձ համայնքների բնակիչները կկարողանան սահմանները պաշտպանել եւ միաժամանակ՝ աշխատել ու իրենց հողը մշակել»-նշեց Գագիկ Բաղդասարյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: