Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն պետք է դուրս գա ԵՏՄ-ից». Արաբկիրից մեկնարկեց «Ազատ դեմոկրատների» քարոզարշավը (Տեսանյութ)

Մարտ 09,2017 15:15

Արաբկիր համայնքի Կիևյան 7 հասցեում գտնվող «Ազատ  դեմոկրատներ» կուսակցության նախընտրական շտաբից այսօր սկսվեց կուսակցության՝ թիվ 2 ընտրատարածքի (որն ընդգրկում է Երեւանի Արաբկիր, Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքները) թեկնածուների քարոզարշավը:

Aravot.am-ի հետ զրույցում թիվ 2 ընտրատարածքում «Ազատ դեմոկրատներից» առաջադրված Վերոնիկա Դանիելյանցը, խոսելով կուսակցության նախընտրական ծրագրի մասին, առանձնացրեց քաղաքացու իրավունքների պաշտպանությունը, ստվերի վերացումը, եվրոպական կողմնորոշումը: «Լինելով Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում եւ տեսնելով, թե ինչ իրավունքներ ունեն մարդիկ, կուզենայի, որ մեր երկրում էլ այդպես լիներ»,-նկատեց մեր զրուցակիցը:

Վերոնիկա Դանիելյանցը նշեց, որ ըստ կուսակցության նախընտրական ծրագրի՝ ՀՀ-ն պետք է դուրս գա ԵՏՄ-ից, որը, սակայն, չի ենթադրում Ռուսաստանի եւ ՀՀ-ի միջեւ հարաբերությունների վատթարացում. «ԵՏՄ-ն, ինչպես տեսնում ենք, մեզ ոչ մի բանի չբերեց տնտեսական առումով: Իսկ ԵՄ-ի հետ գործակցությունը կբերի վիզաների ազատականացմանը…»:

Հավելենք, որ թիվ 2 ընտրատարածքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության թեկնածուներն են նաեւ Արմեն Առաքելյանը, Գագիկ Բաղդասարյանը, Արա Խաչատրյանը, Արմինե Հովհաննիսյանը, Անի Սահակյանը եւ Արմեն Վարդանյանը: Շրջայցի ընթացքում նրանք քարոզչական թերթիկներ բաժանեցին քաղաքացիներին:

Մանրամասն քիչ ուշ՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031