Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջ 25 երկրներում պրակտիկա անցնելու հնարավորություն՝ բժիշկ ուսանողներին

Մարտ 16,2017 11:43

ՀՀ երեք պատվիրակներ Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում մասնակցեցին Բժիշկ ուսանողների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի ամենամյա մարտյան համագումարին:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողական խորհրդարանի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում հայաստանյան պատվիրակները պայմանավորվածություններ են ձեռք բերել 25 երկրների հետ, որպեսզի բժիշկ ուսանողների պրակտիկան կազմակերպվի այդ երկրներում:

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ Ալեքս Հովհաննիսյանը տեղեկացրեց. «Պայմանագրեր ենք կնքել շուրջ 25 երկրների հետ, որ ամառային պրակտիկան մեր ուսանողներն անցնեն արտերկրում: Մինչ այժմ 17-18 երկրների հետ պայմանագրեր ունեինք, այժմ ընդլայնվել է երկրների շրջանակը»:

Անդրադառնալով համագումարի աշխատանքներին՝ Ալեքս Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հիմնական քննարկվող հարցերը ուսանողական շարժերն ու ամառային պրակտիկաներն էին: Համագումարի արդյունքների մասին Ալեքս Հովհաննիսյանը փոխանցեց հետևյալը. «Ակնկալվում է բժիշկ ուսանողների համար փոխանակումների նոր հարթակ ստեղծել, ինչը կնպաստի մեր երկրի վարկանիշի բարձրացմանը, նոր համագործակցությունների հարթակներ կստեղծվեն հետագա ծրագրերի՝ որակապես նոր մակարդակով իրականացման համար»։ Հայաստանը՝ ի դեմս ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի, 15-16 տարի է, ինչ անդամակցում է Բժիշկ ուսանողների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիային, որն ունի 124 անդամ երկրներ: Ալեքս Հովհաննիսյանը փաստեց, որ այդ երկրներից 30-նն են, որ ունեն քվեարկելու իրավունք, այդ թվում նաև Հայաստանը: Նշենք, որ Բժիշկ ուսանողների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի հաջորդ համագումարը տեղի կունենա օգոստոսին:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031