Լրահոս
Օրվա լրահոսը

«Արթուրի գլուխը կերաք». բախումներ` ի հիշատակ «Հաց բերողի» երթի մասնակիցների և ոստիկանների միջև (Ֆոտոշարք)

Մարտ 16,2017 19:24

Քիչ առաջ Մաշտոցի պողոտայում բախում տեղի ունեցավ ոստիկանների և «Հաց բերողի»` Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված` Ազատության հրապարակից մեկնարկած երթի մասնակիցների միջև:

Երթն առաջնորդում է Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը: Քաղաքացիները գոչում են «Արթուր, Արթուր», «Հաց բերողին սպանել են»:

Մաշտոցի պողոտայում ոստիկանները թույլ չեն տալիս, որ երթի մասնակիցներն առաջ շարժվեն ու փողոցով երթ անցկացնեն, նրանք հորդորում են` երթն իրականացնել մայթերին: Պահանջում են, որ քաղաքացիները բացեն ճանապարհը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Վաղինակ Շուշանյանը պնդեց, թե փակելու են ճանապարհը: Ոստիկանները պատ կազմեցին քաղաքացիների շուրջ և թույլ չեն տալիս, որ նրանք առաջ շարժվեն: Քաղաքացիներն ի պատասխան ոստիկանների գոչում են.

«Մի օր սաղիդ մորթելու են ձեր տան մեջ», «Կերաք գլուխը» և այլն: Մինչ ոստիկանները փորձում էին քաղաքացիներին հեռացնել փողոցից, Վաղինակ Շուշանյանն իր արյունոտ ձեռքը ցույց տվեց ու ոստիկանի այն հարցին, թե ինքն ի՞նչ իրավունք ունի ոստիկանի քաշելու, պատասխանեց. «Երբ տեսնում եմ` երեխա է շպրտում, ես չեմ հարվածում, քաշում եմ, որ չշպրտի: Ես այս պահին անձեռնմխելի եմ»: Այնուհետև մոտեցավ  Լևոն Բարսեղյանը փորձեց հանդարտեցնել:

Նշենք, որ այս պահին երթի մասնակիցները շարժվում են դեպի ՀՀ արդարադատության նախարարություն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ.Գ. Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Քննչական կոմիտեին հանձնարարել է «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանի  մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննություն իրականացնել, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Տեսանյութը` «Ազատություն» ռ/կ-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031