Լրահոս
Օրվա լրահոսը

Oձունում քաշքշել են ՕՐՕ դաշինքի անդամներին. Ստեփան Մարգարյան. Zham.am

Մարտ 16,2017 22:03

Օձուն գյուղում նախընտրական քարոզարշավ իրականացնելու նպատակով  գտնվող «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»  դաշինքի անդամները հարձակման են ենթարկվել:

Դեպքի մանրամասները պարզելու համար Zham.am-ը կապ հաստատեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»  դաշինքի անդամ, Համախմբում կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանի հետ:

– Օձունում քարոզարշավի ժամանակ մի խումբ մարդիկ փորձել են խանգարել, քաշքշել են դաշինքի՝ քարոզ իրականացնող անդամներին: Ամեն կերպ խոչընդոտել են նրանց: Բնականաբար, ոստիկանություն ենք դիմել… Իրականությունն այն է, որ քաշքշել են և թույլ չեն տվել մտնել գյուղ, – պարզաբանեց Ստեփան Մարգարյանը, նշելով, որ դաշինքի ներկայացուցիչների հետ եղել է նաև Ազատ Արշակյանը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Zham.am»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031