Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջանձնյա խնդիրներն ընտրությունների հետ կապ չունեն». Ավետիսյանը՝ ՀՀԿ-ական թեկնածուների բախումների մասին (Տեսանյութ)

Մարտ 20,2017 16:02

«Մեր մեջ կա մրցակցություն: Դա հանուն նրա է, որ կարողանանք ավելի շատ մարդկանց հետ հանդիպել: Խնդիրը առավելագույն ձայներ հավաքելը չէ անձի համար, այլ կուսակցության համար»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով վարկանիշային ընտրակարգի հետեւանքով ՀՀԿ թեկնածուների միջեւ մրցակցությանը, ասաց ՀՀԿ պատգամավորի թեկնածու Սուքիաս Ավետիսյանը:

Խոսելով ՀՀԿ-ական թեկնածուների մասնակցությամբ գրանցվող միջադեպերի մասին՝ նա նշեց. «Երբ առանձին անհատների միջեւ մրցակցություն է լինում, որը վերածվում է պայքարի, դա պետք չէ վերագրել ընդհանուր ՀՀԿ-ին: Որոշ անհատներ տարիներով խնդիրներ են ունենում եւ հանկարծ հիշում են այդ խնդիրները, բայց դրանք ընտրությունների հետ կապ չունեն»:

Սուքիաս Ավետիսյանը վստահեցրեց, որ Հանրապետական թեկնածուներն իրար դեմ չեն պայքարում:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031