Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում Հայ հեղափոխական դաշնակցությունը ներկայացրեց Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ համայնքներն ընդգրկող տարածքներում ռեյտինգային ցուցակներով առաջադրված իր թեկնածուներին:
ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը, ելույթ ունենալով ընտրազանգվածի առաջ, ասաց, որ ապրիլի 2-ի ընտրություններին, ըստ էության, հիմնադիր խորհրդարան են ընտրելու: Նրա ձեւակերպմամբ` ժողովուրդը շատ է տեսել կոճակ սեղմող ազգային ժողովներ, ու այժմ չի ցանկանում բազմաթիվ երեսներ փոխած երեսփոխաների տեսնել խորհրդարանում: Նա փաստեց, որ 131 անդամ ունեցող խորհրդարանի 1/3-ը հինգ տարվա ընթացքում որեւէ հարց չի հնչեցրել, ու այժմ եկել է ժամանակը նոր որակի խորհրդարան ունենալու:

Ռեյտինգայինով առաջադրվող թեկնածուներից Մհեր Սահակյանն ասաց, որ դաշնակցությունը պատրաստվում է սկսել նոր էջից, ապա հավելեց. «Դաշնակցական լինելը միայն քաղաքական կուսակցության մաս կազմել չէ, դաշնակցական լինելն ապրելակերպ է»:
Կարդացեք նաև
Արսեն Համբարձումյանը ներկայացրեց նաեւ իր խոսքով` դաշնակցության ռեյտինգային ցուցակով առաջադրվող հիասքանչ կանանց: Բոլորն էլ կոչ էին անում ձայնը տալ ՀՅԴ-ին:

Միջոցառմանը մասնակցում էր նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նա եկել էր հատուկ Արցախի խնդրի մասին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռուստաելույթի վերաբերյալ դաշնակցության տեսակետը հայտնելու:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































