Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանը քննում է Գեւորգ Սաֆարյանի բողոքը

Մարտ 22,2017 23:26

Վերաքննիչ դատարանում այսօր սկսվեց անազատության մեջ գտնվող քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի կայացրած վճռի բողոքի քննությունը:

Դատական նիստի սկզբում Գեւորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը բացարկ հայտնեց գործով դատախազին՝ հիմնավորելով, որ նա վերահսկել էր Սաֆարյանի ու մի շարք այլ քաղաքացիների՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը, որը հետագայում կարճվել էր՝ ոստիկանների գործողությունները իրավաչափ լինելու հիմնավորմամբ:

Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանն ու մի խումբ քաղաքացիները հաղորդում էին ներկայացրել գլխավոր դատախազություն՝պահանջելով պատասխանատվության ենթարկել իրենց Ազատության հրապարակում ծեծի ենթարկած ոստիկաններին:

Դատարանն այսօր մերժեց փաստաբան Հայրապետյանի միջնորդությունը: Դատական նիստի ժամանակ պարզվեց, որ Գեւորգ Սաֆարյանի բողոքը չի ուղարկվել փաստաբան Հայրապետյանին, եւ Հայրապետյանի բողոքը չի ուղարկվել Գեւորգ Սաֆարյանին, վերջինս խնդրեց իր բողոքը պատճենահանել ու մեկ օրինակ փոխանցել  փաստաբանին: Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 26-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031