Արդեն հաղորդել ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» 8 ներկայացուցչի` ընտրակաշառքի մեղադրանքով. այս մասին Aravot.am -ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը։
Ձերբակալվածները կուսակցության Մասիսի գրասենյակից են։
Նա նաեւ տեղեկացրեց, որ փաստաբաններին թույլ չեն տալիս մուտք գործել ներս՝ պաշտպանելու ձերբակալվածների իրավունքները։
«Հակակոռուպցիոն կոմիտեն փոխել է աշխատաոճը՝ հեռախոսները չկան, թույլ չեն տալիս գրասենյակում դիմում գրել, եթե գրում ես, երբ ցանկանան՝ կնայեն, քննիչը ընթացք կտա։ Արդեն երկու ժամ է` դիմում եմ գրել։ ՄԻՊ աշխատակազմին հայտնել եմ, որ քննչական գործողություն է կատարվում՝ առանց փաստաբանի»,- ասաց մեր զրուցակիցը` ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ սա հոգեբանական բռնություն է։ Փաստաբանը չի բացառում, որ ֆիզիկական բռնություն էլ կլինի։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































