Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե պատասխանատուն ՀՅԴ-ն լիներ, դպրոցների տնօրենները ՀՅԴ-ի օգտին ցուցակագրում կանեին». Եսայան (Տեսանյութ)

Մարտ 29,2017 15:24 Share

«Եթե ասում ենք, թե ոլորտի պատասխանատուն «Դաշնակցությունն» է, այդ տնօրենները պետք է ցուցակներ կազմեին դաշնակների օգտին»,-«Հոդված 3» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հասցեին հնչող մեղադրանքներին, ասաց ՀՅԴ պատգամավորի թեկնածու Բագրատ Եսայանը:

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի կողմից ՀՀԿ-ի՝ վարչական ռեսուրսը չարաշահելը փաստող դպրոցների տնօրենների ձայնագրությունների հրապարակումից հետո ոմանք որպես խնդրի մեղավոր են տեսնում կրթական գերատեսչության ղեկավարին:

«Դպրոցների ճնշող մեծամասնությունը ենթարկվում է քաղաքապետարանին եւ մարզպետարաններին: Երբ խոսվում է ցուցակագրումների մասին, նկատի ունենք վարչական լծակների օգտագործում, ինչը կրթության նախարարի ձեռքում չէ: Մերը ոլորտի կրթական քաղաքականության պատասխանատվությունն է»,-նկատեց Բագրատ Եսայանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել