Լրահոս
Օրվա լրահոսը

Գերասիմ Վարդանյանը չի վերցնի Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը

Նոյեմբեր 12,2026 10:08 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՅԴ ՀԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը։

Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ իմ՝ ավագանու կազմում չլինելը առաջիկա քաղաքական պրոցեսներին իմ ավելի արդյունավետ ներգրավվածության ու մասնակցության մարտավարական նպատակ ունի։

Տեղեկացնում եմ նաև, որ որպես Արտաշատ համայնքում գործող գլխավոր ընդդիմադիր ուժ՝ ՀՅԴ ավագանու խմբակցությունը ներկայացված է լինելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանում՝ շարունակելով իր ընդդիմադիր պայքարը և ակտիվ մասնակցություն ունենալով ավագանու աշխատանքներին։

ՀՅԴ ավագանու կազմը ներկայացնելու են՝

  1. Արտավազդ Մարգարյան
  2. Անի Ազատյան
  3. Արտակ Թադևոսյան
  4. Հերմինե Իսրայելովնա

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատացել են մեզ, աջակցել և իրենց ձայնը տվել մեր ուժին։ Ձեր վստահությունը գնահատում եմ և վստահեցնում, որ ՀՅԴ խմբակցությունը ներկայացնելու և զբաղվելու է ոչ միայն իրենց վստահության քվեն մեզ տված 3 հազար մեր հայրենակիցների, այլ նաև համայնքի այլ քաղաքական հայացքներ ունեցող բնակիչների համայնքային հարցերով ու խնդիրներով։

Հայ Յեղափոխական Դաշնակցության ավագանիներին շնորհավորում եմ աշխատանքային պարտականությունները ստանձնելու կապակցությամբ, աշխատանքներին մաղթում հաջող ընթացք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30