Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ. հրապարակ է իջել փողը, վարչական ռեսուրսը. (Տեսանյութ)

Մարտ 30,2017 21:22

«Քաղաքական ուժի չափանիշը փողը կամ իշխանական լծակները չեն: Իրական քաղաքական ուժի հատկանիշը կենսագրությունն է, սկզբունքայնությունը, ինքնուրույնությունը հավատարմությունը նպատակներին»,-Ազատության հրապարակում ասաց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը` չմանրամասնելով, թե որ քաղաքական ուժին նկատի ունի «փող ու իշխանական լծակներ» ասելով:

ՀՅԴ-ն այսօր քարոզարշավ անցկացրեց Օպերայի հրապարակում` խոստանալով յուրաքանչյուր քաղաքացու կողքին լինել ու պաշտպանել նրա ընտրական իրավունքը:

«Չարությամբ, ատելությամբ, հուսահատությամբ ոչ մի գործ չի արվում»,-հրապարակում հավաքված իրենց համակիրներին վստահեցրեց պարոն Վարդանյանը` ասելով, որ ՀՅԴ-ն այսօր այստեղ է, որպես հայ մշակույթը մարմնավորող, հայ զինվորի համար բարիք ստեղծող կուսակցություն:

Մանրամասները` տեսանյութում

ՀՅԴ-ականների ելույթը իր կատարումով այս անգամ էլ ծաղկեցրեց երգիչ Ներսիկ Իսպիրյանը, որը սակայն խոտանված կիթառի պատճառով կենդանի ձայնով երգեց «կամավորի երգը»:

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը պատմական ակնարկ կատարեց, ներկայացրեց, թե Դաշնակցությունն ինչ մեծ ներդրում է ունեցել Արցախյան եւ ապրիլյան քառօրյա պատերազմում, ասաց, որ պատերազմի տարիներին 600 զոհ է եղել դաշնակցության շարքերից: Նաեւ պատմեց, թե ինչպես են վտանգի պահին եղել հալեպահայերի կողքին, որոնցից մի մասն այսօր ներկա են հանրահավաքին:

«Բոլորս էլ գիտենք, որ հրապարակ է իջել փողը, վարչական ռեսուրսը»,-ասաց Գեղամ Մանուկյանը` առաջարկելով «անգաղափար կուսակցությունների» դեմ պայքարել Դաշնակցությանն «այո» ասելով: Ինչին ի պատասխան հավաքվածները վանկարկեցին` այո~:

Ապա` Գեղամ Մանուկյանը հրավիրեց բեմահարթակ երգիչ Գոռ Սուջյանին, որը տարիներ առաջ մեծ պայքարի գնով չի կարողացել կոնսերվատորիա ընդունվել, սակայն չի հուսահատվել ու այսօր արդեն մեծ բեմում է Հայաստանը ներկայացնում. «Այս երիտասարդը նոր սկիզբ դրեց, որպեսզի անարդարությունը մշակույթի ոլորտում հաղթահարվի»:

Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031