ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակության կազմում Բեռլինում երեք օր շարունակ մասնակցել է Բունդեսթագի համանուն խմբի, առանձին պատգամավորների, Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի, ԱԳՆ Եվրոպայի վարչության պետի հետ հանդիպումներին։
Գեղամ Մանուկյանը ներկայացրել է Սահմանադրության նախագծի շուրջ «Հայաստան» խմբակցության, ընդհանրական ընդդիմության մերժման բոլոր հիմքերը, խոսել է Ադրբեջանի հետ նախաստորագրված փաստաթղթի վտանգների ու ծուղակների, Հայաստանում իշխանությունների հակաժողովրդավարական քայլերի ու համատարած բռնությունների մասին, ներկայացրել է արտաքին քաղաքական հարցերում, հատկապես՝ ԵՄ-ՌԴ հակադրությունում մեր մոտեցումները:
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆ




















































