Առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ, երբ բացվել են ընտրական տեղամասերը եւ սկսվել է քվեարկությունը, տեղամասերից մեկում տեխնիկական սարքավորման մասնագետի փոփոխման դեպք է տեղի ունեցել՝ առողջական խնդիրների պատճառով: Այս մասին քիչ առաջ ԿԸՀ-ում լրագրողներին հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նրա փոխանցմամբ՝ Լոռու մարզի երկու ընտրատեղամասերում նաեւ տեխնիկական սարքավորումների խափանում է տեղի ունեցել: «Քվեարկությունն իրականացվել է համարակալված կտրոններով»,-ասաց Տիգրան Մուկուչյանը:
Տիգրան Մուկուչյանը նաեւ հայտնեց, որ դիտորդական առաքելություն են իրականացնում 650 միջազգային եւ 28 000 տեղացի դիտորդներ: ՀՀ-ում գործում է 2009 ընտրատեղամաս, որոնցից 12-ը՝ ՔԿՀ-ներում: Տեխնիկական սարքավորումների ընդհանուր թիվը 4000 է:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: