Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղամասերում առկա են կուտակումներ

Ապրիլ 02,2017 19:21

«Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող դիտորդի փոխանցմամբ՝ Լոռու մարզի Տաշիր քաղաքի թիվ 25/02 ընտրատեղամասում ժամը 11:00-ից սկսած՝ տեղամասի ներսում՝ քվեարկության սենյակում և ընտրական տեղամասին հարող տարածքում 50մ շառավղով անընդհատ տեղի են ունենում ընտրողների կուտակումներ, որը խաթարում է քվեարկության բնականոն ընթացքը: Վերոնշյալի վերաբերյալ դիտորդը տեղեկացրել է հանձնաժողովի նախագահին՝ խնդրի լուծման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու հարցով, սակայն հանձնաժողովի նախագահը չի կարողացել վերացնել խնդիրը: Միաժամանակ, խնդրի վերաբերյալ Կազմակերպությունն ահազանգել է ՀՀ ոստիկանության թեժ գիծ (010-54-69-12 ):

Ժամը 13:30-ի սահմաններում դիտորդը հայտնել է, որ ՀՀ ոստիկանության թեժ գիծ ահազանգելուց հետո խնդիրը որոշ ժամանակով վերացվել է, սակայն ժամը 13:30-ի դրությամբ իրավիճակը փաստացի նույնն է: Կազմակերպությունը կրկին ահազանգել է ՀՀ ոստիկանության թեժ գծի հեռախոսահամարին, որից հետո, սակայն, թիվ 25/02 ընտրատեղամասում ընտրողների կուտակումները շարունակվել են և խնդիրը շարունակում է մնալ չկարգավորված:

Խնդրի կարգավորման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու հարցով դիմում է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն:

 

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ

Գորիսի մամուլի ակումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930