Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտորդ. «Այստեղ եւ հայերեն չիմացողների թիվն է մի քիչ շատ, եւ տեղեկատվության պակասը» (Տեսանյութ)

Ապրիլ 17,2016 14:44

Թալինի թիվ 15/1 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ավետիք Ավետիսյանը, Aravot.am-ին ներկայացնելով ընտրությունների ընթացքի մասին, նշեց, որ ամեն ինչ ընթանում է նորմալ, իսկ եթե նկատվում են խախտումներ էլ, ապա դրանք, ըստ նրա՝ մանր-մունր են, որոնք չեն ազդում ընտրությունների արդյունքների վրա:  Պարոն Ավետիսյանը նշեց նաեւ, որ  քվեարկողները սպասվածից եւ շատ են, եւ ավելի ակտիվ:

talin1 скачанные файлы (5)

Դիտորդներից՝ Գյումրու քաղաքացիական երիտասարդական կենտրոնի համակարգող, «Ասպարեզ» թերթի թղթակից Նաիրա Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ առավոտյան դեպքերը ավելի մեղմ էին, քան հիմա եւ ընտրատեղամասում  ավելի շատ տիրում է անգրագիտության մակարդակը. « Ինչպես գիտենք հանձնաժողովի անդամները պետք է ընտրությունից առաջ թրեյնինգների, սեմինարների մասնակցեն, պատրաստվեն որպես հանձնաժողովի անդամ, նոր գան եւ ընտրական կարգով սահմանվեն հանձնաժողովի անդամ: Այս պահին 6 անդամներից մեկին չեմ տեսել, քանի որ դեռեւս չի բարեհաճել գալ, իսկ մնացածը չգիտեն անգամ արձանագրություն կազմելու ձեւը՝ հանձինս քարտուղարը, մեկը 4 ընտրաթերթիկ էր ընտրողին տվել. ընտրատեղամասում առավոտյան կուտակումներ էին նկատվում, հանձնաժողովի նախագահին զգուշացնելուց հետո փորձում ենք կարգավորել այդ հարցը»:TIM_talin

Նրա խոսքերով՝ ունեցել են քաղաքացի, որը չցանկացավ անձնագրում կնքեն՝ պատճառաբանելով, որ օտար երկրում խնդիր կարող է ունենալ: «Այստեղ եւ հայերեն չիմացողների թիվն է մի քիչ շատ, եւ տեղեկատվության պակասն է շատ:  Ծերեր շատ են գալիս, որոնց օգնել է պետք, եւ քրտուղարը չի նշում ինչի համար եք ուզում օգնել», ասաց դիտորդը:

Մանրամասները՝ տեսանյութում.

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930