Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդհանրապես չեմ նեղվում, կարեւորը ՀՀԿ-ն ջախջախիչ հաղթանակ տարավ». Շմայս

Ապրիլ 03,2017 15:15

ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, Արմավիրում ռեյտինգային ընտրակարգով չի անցել: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ շա՞տ եք նեղվել, որ պատգամավոր չեք դառնալու: Նա պատասխանեց. «Ես ընդհանրապես չեմ նեղվում: Մենք կարեւորը հաղթանակել ենք Հանրապետական կուսակցությունով: Ընդհանրապես չեմ նեղվում, ես գաղափարությամբ չեմ փոխվում, շատ լավ վիճակում եմ: Եվ ես պարտություն չեմ համարում ոչ մի տեղ: Կարեւորը՝ Հանրապետականը ջախջախիչ հաղթանակ տարավ»:

Նա վստահեցրեց, որ միշտ ՀՀԿ-ի կողքին է լինելու, օգնելու է` ինչով կարող է. «Ես ձեզ ասել եմ, չէ՞՝ նույն ճանապարհով մինչեւ վերջ: Քանի հանրապետության նախագահը շարժվում է, ճանապարհին է, ես գնալու եմ մինչեւ վերջ»:

Մենք հետաքրքրվեցինք՝ ձեր քարոզարշավին գյուղեգյուղ շրջում էիք, ում ինչ պետք էր՝ օգնում էիք, ասֆալտապատում էիք, հիմա ասֆալտապատողին կանչելու եք, նորից ասֆալտը հավաքե՞ք: Նա պատասխանեց. «Ես քարոզարշավին խոստումներ չեմ տվել, եղա՞վ: Յանի բան էին արել, որ նկարել էին, բայց ասֆալտապատելը ես տեսե՞լ եմ՝ ոչ: Ոչ էլ խոստում եմ տվել: Ամեն ինչ նորմալ ա: Կարեւորը՝ Հանրապետականը ջախջախիչ հաղթանակ տարավ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930