Լրահոս
Օրվա լրահոսը

Առաքել Մովսիսյան. «Ժամանակ եմ վատնե, եկել եմ Ազգային ժողով». «Հրապարակ»

Ապրիլ 12,2017 10:31

Արմավիրի թիվ 6 ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներից Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, չորրորդն է ստացած ձայների թվով՝ Նահապետ Գեւորգյանից,ՍեյրաՆ Սարոյանից եւ Ալեքսան Պետրոսյանից հետո՝ 6 հազար 500 ձայն:

– Իսկ հնարավո՞ր է առաջիկայում այլ պաշտոնի անցնեք։

– Ես պաշտոնի մանյակ չեմ, պաշտոնը եսիմինչ չի, ու ով ընգած պաշտոնի հետեւից վիզ դրած ուզում ա պաշտոնի էթա, ես նրանց չեմ ընդունում։ Պաշտոնն էն ա, որ ինչի համապատասխանում ես, քեզի առաջարկեն, ասեն՝ գնա աշխատի կամ մի աշխատի։ Ֆսյո, ես կյանքում չեմ գնա ասի՝ պաշտոն տվեք։ Ամենալավ պաշտոնը հարգանքն ա։

Իսկ, օրինակ, Դուք ի՞նչ պաշտոնի եք համապատասխանում, Ձեր կարծիքով, թե՝ միայն պատգամավորի պաշտոնն էր Ձեզ սազական։

– Արի ես քո էդ հարցերին չպատասխանեմ, պատգամավորական կյանքն էլ իմ համար երբեւիցե ոչ մի տեսակի փոփոխություն չի տվել, նաաբարոտ՝ ավելի շատ տուժվել եմ ըտեղ, քան օգտվել։

– Ո՞նց եք տուժել։

– Այսինքն՝ ժամանակ եմ վատնե, եկել եմ Ազգային ժողով, մի քանի հոգու քիչ եմ լավություն արե, գործերից հետ ենք ընգե։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930