Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ամբիոնից հիշեցին Առաքել Մովսիսյանին․ «Սպառնում էր գլխատել, հետո՝ բռնաբարել, կամ հակառակը»

Դեկտեմբեր 09,2021 16:19

ԱԺ լիագումար նիստում այսօր, երբ իշխանությունն ու ընդդիմությունը բանավիճում էին, թե ով է հայհոյանքի մշակույթի հեղինակը, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հայկ Կոնջորյանն ամբիոնի մոտ միացրեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի խոսքերը, որոնցով նա սպառնում էր կտրել նրանց գլուխները, որոնք բացասաբար են արտահայտվել Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին, գլխատել եւ բռնաբարել։ «Նախկին իշխանության ժամանակ եւս եղել է այս անընդունելի վարվելակերպը։ Հիմա էլ է անընդունելի, բայց նախկին իշխող խմբակցության պատգամավորը խոստանում է նախ գլխատել․․․դա դեռ հարց է՝ գլխատել, հետո բռնաբարե՞լ, թե․․․բայց դուք պատկերացնո՞ւմ եք»,-դիմելով ընդդիմությանը՝ ասաց Հայկ Կոնջորյանը։

«Մեզ մեղադրում եք բռնության մշակույթ տարածելու համար, մինչդեռ ձեր պատգամավորն էր սպառնում գլխատել, հետո՝ բռնաբարել, կամ հակառակը»,-հավելեց նա։

Հիշեցնենք՝ ԱԺ-ն այս տարի ընդունել էր իշխանական «Իմ քայլը» խմբակցության հեղինակած փաթեթը, որով ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը, պատժվում է տուգանքով, իսկ պարբերաբար կրկնվելու դեպքում՝ մեկ ամիս կալանքով։

«Հայաստան» դաշինքից Աղվան Վարդանյանն առաջարկում է անվավեր ճանաչել 137.1. հոդվածը, որը մասնավորապես սահմանում է՝ միեւնույն անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պարբերաբար կրկնելու դեպքում պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

ՔՊ-ականները դեմ են առաջարկին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031