Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի վետերան շախմատիստները հաղթանակով մեկնարկեցին աշխարհի առաջնությունում

Ապրիլ 24,2017 21:21

Կրետեի Հերսոնիսսոս քաղաքում մեկնարկեց շախմատի վետերանների աշխարհի թիմային առաջնությունը, որն անցկացվում է տարիքային երկու խմբով՝ 50 տարեկանից բարձր եւ 65 տարեկանից բարձր:

Մասնակից 22 երկրների մեջ է նաեւ Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը հանդես է գալիս 50 տարեկաններից բարձր տարիքային խմբում:

Վիճակահանությամբ Հայաստանի հավաքականն առաջին տուրում հանդիպեց Աթենք/Կրետեի հետ եւ 3,5:0,5 հաշվով պարտության մատնեց: Հաղթանակ տարան Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը, իսկ Սերգեյ Մովսիսյանը ոչ ոքի արեց:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ ru. Wikipedia.org-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930