Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ ոճային Վազգեն Թևանյանը աշխարհի առաջնության եզրափակչում է

Հոկտեմբեր 29,2026 20:15 Share
Աջակցեք aravot.am-ին

Աստանայում այսօր մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականից պայքարի մեջ ներգրավվել է միայն 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, որը գերազանց գոտեմարտեր է անցկացրել։

Սկսելով 1/16 եզրափակչից՝ մեր ըմբիշը հասել է եզրափակիչ։ Նա անցկացրել է չորս գոտեմարտ և միմյանց հետևից պարտության է մատնել մոնղոլ, ղազախ, իրանցի ու բուլղարացի մրցակիցներին և վաղը չեմպիոնական տիտղոսի համար հանդիպելու է ամերիկացի Ուիլյամ Բասսեթի հետ։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել