Մայիսի 14-ին կայանալիք Երեւանի Ավագանու ընտրություններին մասնակցող «ԵԼՔ» դաշինքի թեկնածուներն այսօր նախընտրական քարոզարշավը շարունակեցին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Շրջելով Զաքարիա Քանաքեռցու անվան փողոցի բակերով՝ նրանք թերթոններ բաժանեցին իրենց հիմնականում պաշտգամբներից հետեւող քաղաքացիներին:
Որոշներն էլ տեսնելով բարձրախոսով իրենց ողջունող «ԵԼՔ»-ի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ ժպտում էին ու ձեռքով անում:
Կարդացեք նաև
Ավանդաբար, Նիկոլ Փաշինյանը քարոզեց տանիքների վրայից, մի դեպքում էլ դժվարությամբ բարձրացավ ավտոտնակի տանիքին:


Ի դեպ, փողոցներից մեկը հատելիս «ԵԼՔ» դաշինքի անդամները ճանապարհը զիջեցին այդպիսի մի «հուսահատության գազելի»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

























































