Քիչ առաջ ԿԸՀ նիստում որոշվեց բավարարել ինքնաբացարկի դիմումը չեղյալ համարող պատգամավորների նոր դիմումները։
Հիշեցնենք, որ «Ծառուկյան» դաշինքի կողմից ներկայացվել էր ինքնաբացարկի 23 դիմում, բայց 12 պատգամավոր ԿԸՀ-ին նոր դիմում էին ներկայացրել, առ այն, որ չեն պատրաստվում հրաժարվել իրենց մանդատներից։
Տիգրան Մուկուչյանն ասաց, որ նրանցից 4-ը՝ Մուշեղ Սաղաթելյանը, Ալիկ Եղիկյանը, Մանուկ Սուքիասյանը, Հրանտ Դավթյանը մանդատ չեն ստանա։
Հայտարարվեց նաև 6-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստի օրը՝ մայիսի 18-ին, ժամը 10-ին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: