Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Էմին-Տերյան. «Վահան Տերյանն այն բախտավոր հեղինակներից էր, որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած»

Մայիս 05,2017 00:17

Մայիսի 4-ին Երևանում լրագրողները հանդիպեցին Վահան Տերյանի ծոռան՝ Գևորգ Էմին-Տերյանին: Հանդիպման ժամանակ Գևորգ Էմին-Տերյանը սրահը լցրեց տերյանական շնչով՝ պատմելով մեծ պոետի մասին:

«Մեծ երջանկություն է կրել Տերյան ազգանունը: Այն պարտավորեցնող է, չէ՞ որ կյանքի բոլոր փուլերում չպետք է մոռանամ, թե ում արյունն է հոսում երակներովս»,- ասաց բանաստեղծի ծոռը:

«Չնայած կյանքը այդքան էլ բարեհաճ չի գտնվել պապիս արարած ստեղծագործությունները պահելու հարցում, այնուամենայնիվ, վստահ եմ, որ ձեռագրերը երբեք չեն այրվում՝ դրանք մի օր անպայման սերունդ են կրթելու, դաստիարակելու,-ասաց Գևորգ Էմին- Տերյանը: Թեև պապիկս մահացել է 35 տարեկան հասակում, բայց նա անմահ է յուրաքանչյուր հայի ոգում և հաճախ է հայտնվում նրանց մթնշաղի անուրջներում»,- այսպես՝ պոետի ծոռանը վայել շարունակեց իր խոսքը տերյանագետը:

Մեջբերելով Ստեփան Զորյանի խոսքերը` Գևորգ Էմին- Տերյանն ասաց. «Վահան Տերյանն այն բախտավոր հեղինակներից էր, որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած, և դա ոչ թե պատահականության բերումով, այլ շնորհիվ իրենց մեծ տաղանդի։ Նրա առաջին իսկ գիրքը հռչակեց նրան որպես բանաստեղծ և պատվավոր տեղ ապահովեց հայկական պառնասում։ Նա հրապարակ իջավ միանգամից որպես վարպետ»։

Նունե Ասլանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031