Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը հայտարարել է, թե 2002-2007 թվականներին Հայաստանից տարեկան հեռացել է 25–26 հազար մարդ, իսկ դրանից հետո՝ տարեկան 29-30 հազար։
«ՉԻ».- Զարմանալին այն է, որ տարիներ շարունակ քարոզվում էր, թե իբր Քոչարյանի նախագահության տարիներին ոչ թե արտագաղթ է եղել, այլ բնակչության ներհոսք, եւ Քոչարյանն ինքն էլ առիթը բաց չէր թողնում դրանով պարծենալու համար։
Միգրացիոն ծառայության պետն էլ այն տարիներին նույն Գագիկ Եգանյանն էր։ Ու երբեք չէր հակաճառում։ Իսկ հիմա պարզվում է՝ ավելի ուշ «հետազոտողներն արձանագրել են», որ այն տարիներին էլ է արտագաղթ եղել։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում


















































