Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր խնդիրները, որոնց մասին խոսում եք, առաջացել են մեր արատավոր քաղաքական մշակույթից». Հայկ Պետրոսյան

Մայիս 05,2017 15:30

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական քարոզարշավն այսօր անցկացվեց Նոր Նորք վարչական շրջանում՝ առանց քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի:

Կուսակցության ավագանու թեկնածու Հայկ Պետրոսյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչու համագործակցեց «Ելք» դաշինքի հետ, բայց ընտրեց «Երկիր Ծիրանին»:

Նրա խոսքով, որովհետեւ ՀՀ կառավարման վեկտորների առումով նույն պատկերացումներն ունի, ինչ կուսակցությունում՝ առանց քաղաքական փոփոխությունների ոչինչ հնարավոր չէ. «Բոլոր խնդիրները, որոնց մասին խոսում եք, առաջացել են մեր արատավոր քաղաքական մշակույթից, պետք է մշակույթը փոխենք, դրանից հետո, երբ վերանա կոռուպցիան, կվերադառնա ժողովրդի վստահությունը կառավարության նկատմամբ, եւ մենք դրական առաջընթաց կունենանք բոլոր ոլորտներում. քաղաքապետարանում ու թաղապետարաններում կվերացվի կոռուպցիան, իսկ կոռուպցիան միայն կաշառակերությունը չէ, այլ ծանոթ-բարեկամը, տարբեր մեխանիզմները»:

Հարցին՝ ինչպես են լուծելու տրանսպորտի խնդիրը, նա պատասխանեց՝ կարգ է պետք սահմանել, պետք է ունենանք ավտոբուսներ, դա չլինի միայն քաղաքապետարանի կառավարության տակ, այլեւ մասնավորը պետք է կառավարի: Դիտարկմանը, թե մասնավորը հենց նույն գծատերն է, ասաց՝ մասնավորը մեկ սեփականատեր չունենա, այլ մի քանի:

« ՀՀԿ-ն տասը տարի շարունակ չի կարողացել այս խնդիրները լուծել»,- հավելեց ավագանու թեկնածուն:

Հարցին՝ ինչ են անելու կարմիր գծերի ու տեսախցիկների մասով, նա ասաց՝ նպատակուղղված հարկերի կողմնակից են, խնդիրն այն է՝ ինչ նպատակի համար պետք է ուղղված լինի հարկերի հավաքագրումը, հետիոտների անվտանգության, ճանապարհային անվտանգության համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031