Մայիսի 5-ին Մշակույթի նախարարության աջակցությամբ ՀԲԸՄ հանդիսությունների սրահում տեղի ունեցավ ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի «Հողի դողը ոտքերի տակ» լուսանկարչական պատկերագրքի շնորհանդեսը։ Պատկերագրքի շնորհանդեսն ուղեկցվեց արձակագիր Լևոն Խեչոյանի տեքստերով և Ելենա Երևանցու հայրենասիրական երգերի կատարմամբ: Լուսանկարներում պատկերված է հայկական բանակի խաղաղ առօրյան:
«Բանակը մեր կյանքի առանցքն է: Եվ «Հողի դողը ոտքերի տակ» պատկերագիրքը առաջինն է մեր իրականության մեջ, այն մեր օրերի արտացոլքն է: Համոզված եմ, որ այն դեռ սերունդներ է կրթելու ու դաստիարակելու», – ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:


Տեղեկացրեց նաև, որ առաջիկայում պատկերագրքի լուսանկարները կցուցադրվեն տարբեր երկրներում: Կլինեն նաև լուսանկարներ ,որոնք կներկայացնեն հայկական բնաշխարհի ողջ հմայքը:
Կարդացեք նաև
Նունե ԱՍԼԱՆՅԱՆ


















































