Լրահոս
Օրվա լրահոսը

Աղմկահարույց բացահայտումներ. «ԵԼՔ»-ը աղբանոցից հանել է Տարոն Մարգարյանի շտաբի փաստաթղթեր՝ գումարային տվյալներով եւ ընտրողների ցուցակներով (Տեսանյութ)

Մայիս 12,2017 16:03

Քիչ առաջ Կոմիտասի 52 հասցեում գտնվող Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում տեղի ունեցած վիճաբանությունից հետո «ԵԼՔ»-ի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը կրկին իր «ֆեյսբուքյան» էջում ուղիղ եթեր մտավ:

«Չեք հավատա՝ ի՜նչ փաստեր ենք գտել»,-հայտարարեց նա: Պարզվում է՝ վիճաբանությունից հետո Տարոն Մարգարյանի շտաբից մի կին է դուրս եկել եւ պարկ նետել աղբանոցը, ինչին հետեւել են «ԵԼՔ»-ի ակտիվիստները:

 

Փաշինյանը հերթով՝ ձեռնոցներ հագած, կարդում էր պատռված կամ ամբողջական ցուցակները, որոնցում կան տվյալներ՝ գումարների չափի, հավաքած ձայների մասին:

Մի գրության մեջ էլ նշվում է, թե ինչպես պետք է հատուկ «պառոլներով» գումար բաժանել քաղաքացիներին:

 

«Կարծում եմ՝ քրեական գործ պետք է հարուցվի»,-համոզմունք հայտնեց Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ ըստ փաստաթղթերի՝ Ոստիկանությունը եւս ձայներ է հավաքել ՀՀԿ թեկնածուի համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031