Լրահոս
Օրվա լրահոսը

Հրմշտոց՝ Տարոն Մարգարյանի շտաբում. Փաշինյանն ու մի տղամարդ վիճեցին (Տեսանյութ)

Մայիս 12,2017 15:39

Քիչ առաջ «ԵԼՔ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ահազանգեց, որ կասկածելի իրավիճակ է տիրում ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբներից մեկում:

«Այստեղ գտնվող մարդկանց վկայությամբ՝ ՍԱՍ սուպերմարկետի ներքին ինկասացիայի աշխատակիցները, որոնց ճանաչել են, Կոմիտաս 56 հասցեում գտնվող Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբ փող են մտցրել»,-իր «ֆեյսբուքյան» էջում ուղիղ եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա տեսանյութով ցույց տվեց, որ երեք հոգի ներսից հսկում են շտաբի դուռը: «Մարզված տղաներ են՝ մուտքը փակում են»,-նկատեց «ԵԼՔ»-ի քաղաքապետի թեկնածուն՝ հավելելով՝ տեղեկություններ կան, որ ներսում պատրաստվում էին ընտրակաշառք բաժանել:

Ապա եկավ Անտոնյան Հրայրը՝ վարչական շրջանի նախկին ղեկավար, որը Փաշինյանին եւ լրագրողներին ներս թողեց:

Փաշինյանն իրավիճակը նկարագրեց, սակայն զրույցը ընդհատվեց շտաբում գտնվող տղամարդկանցից մեկի պատճառով: Նա պնդեց, որ ցանկանում է հյուրասիրել լրագրողներին, Փաշինյանն էլ ասաց, որ կարիք չկա, իրենք ընտրակաշառքի հետքերով են եկել:

Վիճաբանություն սկսվեց. «Կարողա՞ տեղը չես բերում»-բղավեց Փաշինյանը, ապա տղամարդու  հետ առանձնացավ սենյակում: Հրմշտոց տեղի ունեցավ, տղամարդիկ դիմեցին ձեռքերի օգնությանը:

Այս պահին Նիկոլ Փաշինյանի թիմն ուսումնասիրում է իր ունեցած տեղեկությունները՝ դրանք ոստիկանություն փոխանցելու համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031