Հայաստանի հնագիտական ժառանգության կարեւորագույն կենտրոններից մեկում՝ Արագածոտնի մարզի Աղձք գյուղի հնավայրում, որտեղ ավելի վաղ հայտնաբերվեցին հայոց Արշակունի թագավորների մասունքները, օրերս երկու՝ 5-7-րդ դարերի (նախնական թվագրում) մեսրոպատառ տապանաքարեր են պեղվել: Այս մասին Aravot.am-ին ասաց հնագետ Հակոբ Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ գործ ունենք ամենահնագույն տապանագրերի հետ. «Ավելի վաղ շրջանի արձանագրություններ, իհարկե, ունենք, բայց որ տապանների վրա գրություններ լինեն, դրանք արդեն հնագույններից են եւ կարող են բացահայտել՝ ինչպիսի՞ կարեւորության անձինք են այդտեղ ամփոփված»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































