Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուցե հանգուցյալն իշխան է». Աղձքի արքայական դամբարանի մոտ բացառիկ տապանաքարեր են պեղվել. (Տեսանյութ)

Մայիս 26,2017 16:33

Հայաստանի հնագիտական ժառանգության կարեւորագույն կենտրոններից մեկում՝ Արագածոտնի մարզի Աղձք գյուղի հնավայրում, որտեղ ավելի վաղ հայտնաբերվեցին հայոց Արշակունի թագավորների մասունքները, օրերս երկու՝ 5-7-րդ դարերի (նախնական թվագրում) մեսրոպատառ տապանաքարեր են պեղվել: Այս մասին Aravot.am-ին ասաց հնագետ Հակոբ Սիմոնյանը:

«Անկասկած, այդտեղ պետք է թաղված լինեն նշանավոր պետական կամ հոգեւոր գործիչներ, գուցե՝ իշխաններ կամ իշխանուհիներ: Զարմացանք, երբ հորդառատ անձրեւից հետո տապանաքարերի վրա նկատեցինք մեսրոպատառ գրեր, որոնց վերծանման աշխատանքները նոր ենք սկսել»,-նշեց Հակոբ Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ գործ ունենք ամենահնագույն տապանագրերի հետ. «Ավելի վաղ շրջանի արձանագրություններ, իհարկե, ունենք, բայց որ տապանների վրա գրություններ լինեն, դրանք արդեն հնագույններից են եւ կարող են բացահայտել՝ ինչպիսի՞ կարեւորության անձինք են այդտեղ ամփոփված»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031