2017թ. հունիսի 16-ին ժամը 12.00-ին, ՀՀ Ազգային ժողովում կայացավ ՀՀ ԱԺ ֆրանկոֆոնիայի սեկցիայի ղեկավար Մարգարիտ Եսայանի աշխատանքային հանդիպումը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում (ՖՄԿ) ՀՀ մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանի հետ:

Տիկին Եսայանն առաջարկեց ՖՄԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչին ՖԽՎ ղեկավարության հետ քննարկել ՖԽՎ Նորիա համագործակցության ծրագրի աջակցությամբ ՀՀ Ազգային ժողովի կայքէջի ֆրանսերեն թարգմանության շարունակման, ինչպես նաև խորհրդարանականների և խորհրդարանի աշխատակիցների համար ֆրանսերեն լեզվի դասընթացների կազմակերպման հնարավորությունները:
Ի պատասխան Քրիստիան Տեր-Ստեփանյանի առաջարկին՝ ՀՀ Հայաստանի երիտասարդ ֆրանկոֆոնների խորհրդարանին(ՀԵՖԽ) հաղորդակից դարձնելու Ֆրանկոֆոնիայի «Ապրել միասին» նախաձեռնությանը Մարգարիտ Եսայանը տեղեկացրեց, որ Ազգային ժողովի աջակցությամբ ՀԵՖԽ արդեն իսկ միացել է վերջինիս, և որ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում, 2017թ. մարտի 28-ին կայացած ՀԵՖԽ 2-րդ լիագումար նիստի հիմնական թեման էր «Ինչպես կրթությունը կարող է նպաստել արմատականացման կանխարգելմանը՚», («Comment l’ռducation peut-elle contribuer Ո la prռvention de la radicalisation»), որը սերտորեն առնչվում էր «Ապրել միասին» նախաձեռնությանը: Այն կշարունակի մնալ ՀԵՖԽ օրակարգում:
Նկատի առնելով այն հանգամանքը, որ երիտասարդության դերի բարձրացումը հանդիսանում է Ֆրանկոֆոնիայի գերակայություններից մեկը՝ ՖՄԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն առաջարկեց, որպեսզի Հայաստանի երիտասարդ ֆրանկոֆոնների խորհրդարանն հանդես գա «Ապրել միասին՚» թեմայով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի երիտասարդ ֆրանկոֆոնների մասնակցությամբ համաժողով կազմակերպելու նախաձեռնությամբ: Այն հիմք կարող է հանդիսանալ նաև Եվրոպական տարածաշրջանային երիտասարդ ֆրանկոֆոնների խորհրդարանի ստեղծման համար:


















































