Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է խորհրդարանականներին ֆրանսերեն ուսուցանման հարցը

Հունիս 16,2017 16:07

2017թ. հունիսի 16-ին ժամը 12.00-ին,  ՀՀ Ազգային ժողովում կայացավ ՀՀ ԱԺ ֆրանկոֆոնիայի սեկցիայի ղեկավար Մարգարիտ Եսայանի աշխատանքային հանդիպումը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում (ՖՄԿ) ՀՀ մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանի հետ:

Նախ քննարկվեց 2018թ. գարնանը Երևանում Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստի գումարման հարցը: ՀՀ ԱԺ ֆրանկոֆոնիայի սեկցիայի ղեկավարը տեղեկացրեց, որ դրա վերաբերյալ ՀՀ ԱԺ ղեկավարությունը տվել է իր սկզբունքային համաձայնությունը և մոտ ժամանակներս համապատասխան գրություն կուղարկվի Քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահին:

Տիկին Եսայանն առաջարկեց ՖՄԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչին  ՖԽՎ ղեկավարության հետ քննարկել ՖԽՎ Նորիա համագործակցության ծրագրի  աջակցությամբ  ՀՀ Ազգային ժողովի կայքէջի ֆրանսերեն թարգմանության շարունակման, ինչպես նաև խորհրդարանականների և խորհրդարանի աշխատակիցների համար   ֆրանսերեն լեզվի դասընթացների կազմակերպման հնարավորությունները:

Ի պատասխան Քրիստիան Տեր-Ստեփանյանի  առաջարկին՝ ՀՀ Հայաստանի երիտասարդ ֆրանկոֆոնների խորհրդարանին(ՀԵՖԽ)  հաղորդակից դարձնելու  Ֆրանկոֆոնիայի «Ապրել միասին» նախաձեռնությանը Մարգարիտ Եսայանը տեղեկացրեց,  որ Ազգային ժողովի աջակցությամբ ՀԵՖԽ արդեն իսկ միացել է վերջինիս,  և որ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում, 2017թ. մարտի 28-ին կայացած ՀԵՖԽ 2-րդ լիագումար նիստի հիմնական թեման էր  «Ինչպես կրթությունը կարող է նպաստել արմատականացման կանխարգելմանը՚», («Comment l’ռducation peut-elle contribuer Ո la prռvention de la radicalisation»), որը սերտորեն առնչվում էր «Ապրել միասին» նախաձեռնությանը: Այն կշարունակի մնալ ՀԵՖԽ օրակարգում:

Նկատի առնելով այն հանգամանքը, որ երիտասարդության դերի բարձրացումը հանդիսանում է Ֆրանկոֆոնիայի գերակայություններից մեկը՝ ՖՄԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն առաջարկեց, որպեսզի   Հայաստանի երիտասարդ ֆրանկոֆոնների խորհրդարանն հանդես գա «Ապրել միասին՚» թեմայով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի երիտասարդ ֆրանկոֆոնների մասնակցությամբ  համաժողով կազմակերպելու նախաձեռնությամբ:  Այն հիմք կարող է հանդիսանալ նաև Եվրոպական տարածաշրջանային երիտասարդ ֆրանկոֆոնների խորհրդարանի ստեղծման համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930