«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում հուլիսի 10-ին կկայանա Բորիս Խլեբնիկովի «Առիթմիա» ֆիլմի (Ռուսաստան/Ֆինլանդիա/Գերմանիա) երեւանյան պրեմիերան: Ֆիլմում նկարահանվել են Ալեքսանդր Յացենկոն, ինստագրամի աստղ Իրինա Գորբաչովան, Նիկոլայ Շրայբերը, Մաքսիմ Լագաշկինը, Ալբինա Տիխոնովան: Ֆիլմն արժանացել է Կինոտավր կինոփառատոնի գլխավոր մրցանակին:
Ֆիլմում պարզ, մարդկային պատմություն է. Օլեգը հրաշալի մարդ է եւ գործին նվիրված շտապ օգնության բժիշկ: Նա օր ու գիշեր օգնում է հիվանդներին, փոխարենը բավարար ուշադրություն չի դարձնում սեփական ընտանիքին: Եվ մի գեղեցիկ օր նրա կինը`Օլգան, որը նույնպես բժիշկ է, որոշում է բաժանվել: Օլեգը երկընտրանքի առաջ է` փրկել հիվանդներին, թե սեփական ընտանիքը…
Կինոքննադատները «Առիթմիան» բնորոշել են ոչ միայն Խլեբնիկովի, այլեւ ռուսական կինոմատոգրաֆի 2010-ականների ամենահասուն ֆիլմ:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ


















































 
                        

 
                                     
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                    
                                   