Հովհաննես Թումանյանի՝ Դսեղում գտնվող տուն-թանգարանն այսօր զարդարում են Թումանյանի հանրահայտ հեքիաթների ու լեգենդների զարմանահրաշ հերոսների տուֆակերտ ու փայտյա քանդակները ։ Հայաստանի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և տաղանդավոր երիտասարդ քանդակագործների ուժերով են հունիս-հուլիսին ստեղծվել նրա հեքիաթների և պոեմների հերոսների ինքնատիպ կերպարները:

Այսօր արդեն ցանկացած այցելու հենց Դսեղի շրջանաձեւ այգուց մինչեւ Տուն-թանգարան կարող է դիտել Թումանյանի հերոսների, հրապարակում՝ տուֆակերտ, իսկ Տուն-թանգարանի բակում՝ փայտյա, քանդակները: Անուշի կերպարով քանդակները երեքն են, Քաջ Նազարինը՝ երկուսը։ Այստեղ են նաև Սուտլիկ Որսկանը, Գիքորը, Սևուկ ուլիկը, Շունն ու Կատուն, Թափառական աշուղը…
Հայաստանի մշակույթի նախարարության հաղորդագրություն





















































