Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր տղայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. shamshyan.com

Սեպտեմբեր 02,2017 22:52

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Էդգար Կարապետյանի որոշմամբ հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի, Աթոյան փ. անց., 15շ., բնակիչ 40-ամյա, Տիգրան Տեր-Պետրոսյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր տղան է, ում նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 7-ին SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել Երևանում 41-ամյա կնոջ ինքնասպանության վերաբերյալ, ում մոտ հայտնաբերվել էր նամակ-երկտող՝ ուղղված հարազատներին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կինը, ով ըստ իր հայտարարության, ունեզրկվել էր, ըստ կասկածների՝ ինքնասպանություն էր գործել Երևանի բնակիչներ Տիգրան Տեր-Պետրոսյանի և Տիգրան Տեր-Մարգարյանի պատճառով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Տեր-Պետրոսյանը գտնվում է հետախուզման մեջ, իսկ նա ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր տղան է։ Իսկ Տ. Տեր-Մարգարյանը ինքնասպանություն գործած Վ. Սարոյանի քրոջ ամուսինն է, ով Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու է։

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930