Լրահոս
Օրվա լրահոսը

Շերտավոր խմորով բաց կարկանդակներ

Սեպտեմբեր 10,2017 12:30 Share

Եթե ձեզ մոտ հյուր են գալու ձեր ընկերները՝ մի գավաթ գինի խմելու համար, բացի պանրից, ձիթապտղից եւ երշիկներից, կարող եք նրանց առաջարկել նաեւ արագ պատրաստվող եւ շատ համեղ այս կարկանդակները: Վստահեցնում եմ, որ ձեր հյուրերը գոհ կմնան:

Անհրաժեշտ մթերքները

Պատրաստի շերտավոր խմոր- 400 գրամ

Պանիր (ցանկալի է՝ ֆետա կամ բրինզա տեսակի)- 100 գրամ

«Պեստո» թանձրուկ- 100 գրամ

Տանձ- 1 հատ

Ընկույզ կամ պիստակ- 100 գրամ

Հավկիթ- մեկ հատ

Խաղող-զարդարելու համար

Պատրաստման եղանակը

Բնականաբար, շերտավոր խմորը կարող եք ինքներդ պատրաստել: Սակայն, քանի որ այս ուտեստը հատկապես նրանց համար է, ովքեր ցանկանում են արագ ինչ-որ բան պատրաստել, ապա, նախընտրելի է պարզապես խանութից գնել պատրաստի խմորը, բերել տուն եւ թողնել մի քանի ժամ՝ սենյակային ջերմաստիճանում, որպեսզի մի փոքր փափկի:

Գրտնակով բացել խմորը եւ կտրատել շրջանաձեւ: Եթե չունեք համապատասխան «ֆորմաներ»՝ փոքր բաժակներով նույնպես կարող եք կտրել խմորը:

Ջեռոցի տապակի վրա յուղաթուղթ փռեք, խմորի շրջանակները դրեք վրան: Ձուն լավ հարեք եւ վրձինով քսեք խմորի վրա: Վրան ծովի խոշոր աղ, չորացրած կանաչի, կարմիր աղացած պղպեղ ցանեք (պարտադիր չէ):

Խմորի շրջանակների մի մասի վրա բրինզա կամ ֆետա տեսակի պանիրը կտորների բաժանեք, դրեք ամեն շրջանակի վրա մի կտոր պանիր, կողքը՝ տանձի մի շերտ:

Մյուս մասի վրա դրեք մեկական թեյի գդալ «պեստո» թանձրուկ, որի վրա էլ՝ ընկույզ կամ պիստակ: «Պեստո» թանձրուկը վաճառում են սուպերմարկետներում, սակայն կարող եք ինքներդ էլ պատրաստել՝ կանաչ ռեհանը (բազիլիկ), ձիթապտղի յուղը, մայրու ընկույզը (кедровый орех) եւ պարմեզան պանիրը հարում եք ձեռքի բլենդերով: Սրա ավելի մատչելի տարբերակը՝ բազիլիկը փոխարինում եք մաղադանոսով, մայրու ընկույզը՝ սովորական ընկույզով կամ պիստակով, պարմեզանը՝ ցանկացած պինդ, դեղին պանրով, ձիթապտղի յուղը պետք չի փոխարինել:

Դրեք արդեն իսկ 200-220 աստիճան տաքացրած ջեռոցը՝ 10-13 րոպեով:

Մատուցարանի մեջ դրեք պատրաստի կարկանդակները, կողքը՝ խաղող, ընկույզ կամ պիստակ եւ ֆետա պանիր: Մատուցեք գինու հետ:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930