Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ կախված է մեր նախաձեռնությունից

Հոկտեմբեր 25,2017 10:00

Մեկ ամսից` նոյեմբերի 24-ին, Բրյուսելում կստորագրվի (կամ չի ստորագրվի) Հայաստան-ԵՄ համաձայնագիրը: Այն կարող է ստորագրվել նաեւ, ասենք, նոյեմբերի 25-ին, 26-ին կամ մինչեւ այս տարվա վերջ: Ժամկետների վերաբերյալ կասկածներ կան այն պատճառով, որ Արեւելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովը, ի վերջո, նվիրված չէ Հայաստանին: Համաձայնագիրը, որը նախատեսված է ստորագրել, երկկողմանի է եւ ուղղակիորեն չի մտնում գագաթնաժողովի օրակարգի մեջ: Այլ քաղաքական կամ նույնիսկ տեխնիկական խնդիրներ, կարծես թե, չկան: ԵՄ անդամ երկրներից ոչ մեկը, համենայնդեպս` հրապարակավ, չի արտահայտվել այդ համաձայնագրի դեմ: Հակառակը` դրական ուղերձները բազմաթիվ են: Ադրբեջանը եւ Թուրքիան, բարեբախտաբար, ԵՄ անդամ չեն: Ասոցացման պայմանագիր ստորագրած Վրաստանին, Ուկրաինային եւ Մոլդովային, ըստ երեւույթին, համաձայնագրից հետաքրքրում էր մի կետ, որը վերաբերում է պետությունների տարածքային ամբողջականությանը, եւ այդ հարցը կարծես թե լուծված է, ինչպես ասում են, փոխզիջումային տարբերակով:

Ռուսաստանին Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, ըստ ամենայնի, դուր չի գալիս, եւ դրա ապացույցն է ռուսաստանյան քարոզչության տեղացի ներկայացուցիչների ակտիվ հակազդեցությունը, բայց դարձյալ պետք է ենթադրել, որ բարձրագույն ղեկավարության մակարդակով այդ հարցը լուծված է:

Սակայն այդ ամենը ժամանակավորապես մի կողմ թողնելով` փորձենք հասկանալ` իսկ մեր հասարակությունը շահագրգռվա՞ծ է ԵՄ-ի հետ հարաբերությունների որոշակի սերտացմամբ: Այս հարցին ես միանշանակ պատասխան չունեմ: Զուտ աչքաչափով կարող եմ ասել, որ մեծ մասին դա բացարձակապես չի հետաքրքրում: Հասարակության որոշակի մասը գտնվում է ռուսաստանյան արդեն հիշատակածս քարոզչության ազդեցության տակ եւ ամեն մի նման քայլի մեջ ինչ-որ սարսափելի եւ ֆանտաստիկ բաներ է տեսնում: Հասարակության մի հատված էլ հասկանում է, որ համաձայնագիրը կարեւոր է, բայց համադարման չէ, եւ առանց մեր` ՀՀ քաղաքացիներիս կամքի կմնա թղթի վրա: Բանն այն է, որ Բրյուսելի հետ համագործակցության մեխանիզմները շատ յուրահատուկ են. այս դեպքում քեզ ոչ միայն ոչ մի բան չեն պարտադրի, այլեւ կարող են ոչինչ էլ չառաջարկել: Այնպես որ` նույնիսկ համաձայնագրի ստորագրումից հետո ամեն ինչ կախված է լինելու մեր` Հայաստանի նախաձեռնությունից:

Հետաքրքիր է այդ պրոցեսի նկատմամբ իշխող կուսակցության վերաբերմունքը: Բարձր մակարդակով կարծես թե ասվում է, որ Եվրոպան մեր քաղաքակրթական ընտրությունն է: Սակայն այդ կուսակցության մի շարք հայտնի անդամներ եւ կողմնակիցներ, ինչպես նաեւ լրատվամիջոցներ, այդ տեսակետը կարծես թե չեն կիսում: Դա հավանաբար պետք է համարել հայկական ժողովրդավարության առանձնահատկություններից մեկը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Ruben says:

    Սրա-նրա պոչին նստելը կամ պոչի տակ գոյատեւելը պատիվ չի բերում Հայքի արի այրերին:
    Զտվելու ու զատվելու անհրաժեշտություն կա:

  2. Մինաս says:

    Հարգելի Արամ, խնդրում եմ այս կոմմենտը չհանես, – (չնայած հնարավոր է, որ Ձեր գլուխը ցավի!)

    ԱՅՍ ՀԱՐՑԸ ՈՒՂՂՎԱԾ Է` Դ. ԼՈՔՅԱՆԻՆ, Վ. ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ, ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ, ԼՈՌՎԱ ՄԱՐԶՊԵՏԻՆ: ԽՈՍՔԸ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ Է ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՈՏԱԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ:
    Թեկնածուներից մեկը ապացուցված խուլիգան – հանցագործ է: Ոնց են թեկանծու դրել 9 – գյուղից կազմվելիք վիթխարի համայնք ղեկավարելու համար??? (ՏԵՍ ԱՅՍՏԵՂ՝ https://www.aravot.am/2008/10/14/332532/)

    – ԴՈՒՔ ԱՉՔ, ԱԿԱՆՋ, ՈՒՂԵՂ, ԿԱՄ ԽԻՂՃ ՈՒՆԵՔ, ԹԵ՝ ՈՉ?

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Մինաս ջան, մոդերատորները չհանեցին, բայց արդյոք վստա՞հ եք, որ Լոքյանը, Տերտերյանը եւ մնացածը դա կարդալու են:

      • Մինաս says:

        Շատ շնորհակալ եմ մոդերատորներից եւ Ձեզնից: Իհարկե, օրենքով պարտավոր չեն կարդալու, առավել եւս՝ պատասխանելու: Բայց այնտեղ ռեֆերենտներ ունեն, մամուլի քարտուղարներ եւ այլն, որոնց գործն է իրենց տեղյակ պահելը: Դրանից բացի, դեռ մի փոքր հույս է մնացել, որ վերը նշված որակներից մեկն ու մեկը, մեկն ու մեկի մոտ գուցե հայտնաբերվի: Իսկ մենք գոնե կմխիթարվենք որ մեր ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ փորձել ենք կատարել:
        Հարգանքներով:

        • Մինաս says:

          Շատ կներեք հարգելի Արամ: Ես ստուգեցի իմ ուղարկած հղումը, սակայն այդ հղումով բոլորովին ուրիշ հոդված է բացվում: Շատ եմ խնդրում ուղղեք, հավանաբար շփոթմունք է:

          Հոդվածի վերնագիրն է՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՐՅՈՒՆ՝ ՕՁՈՒՆՈՒՄ» (2008/10/14/3325/32/)

          Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2008/10/14/332532/

  3. Լավատես says:

    Մենք առաջին հերթին մեր իսկական հարեւանների հետ պետք է ռազմավարական՝ ռազմական, օրենսդիր ու տնտեսական դաշինք կնքենք ու պարտադրենք մյուս երկրներին՝ եթե ուզում են մեզ հետ համագործակցել, իրենք էլ իրենց հարեւանների հետ պետք է ունենան այդ պարտադիր դաշինքը ու այդ դաշինքներով ավելի մեծ դաշինք կազմենք, տեղաբնիկ ազգերի համար դա միանշանակ շահավետ կլինի, իսկ ծպտյալ քոչվոր ՝՝հարեւանները՝՝ միանգամից կբողոքեն ու կփորձեն կռվել տեղաբնիկների հետ կամ կռիվ գցել տեղաբնիկների մեջ: Մերձավոր Արեւմուտքը ստեղծել է իր դաշինքը իր հարեւաններով, մենք էլ մերը պետք է ստեղծենք ու նոր միայն նրանց հետ համագործակցենք, հակառակ դեպքում կհայտնվենք նույն ստորացուցիչ կարգավիճակում, ինչ գտնվում ենք այսօրվա շատ հակասական կազմակերպության մեջ:

  4. Կարո Մելիքյան says:

    Բարձր նշաձող (ԵՏՄ) դնելը՝երբեք էլ վնաս չէ,բայց մենք ցածրը հաղթահարել ենք՞…(արտագախտ,արտագնացություն դեպի ՌԴ,կոռուպցիա…)։
    Ժամանակին ԿՈՄՈՒՆԻԶՄ բառն էլ էր լավ հնչում ու տեսանք թե ինչ եղավ,…ԵՏՄ-ն մեր՜ մեջ պետք է լինի,այլ ոչ թե՝մենք « ետմ-ի» մեջ…

  5. Կարո Մելիքյան says:

    …կներեք՝ ԵՏՄ-ն ես նկատի եմ ունեցել ԵՄ։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031