Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Ազգ-բանակ հարաբերությունը ներկայացնողները ազատամարտիկների կողմը չեն էլ նայում. ՀԺ

Նոյեմբեր 04,2017 10:07

Ազատամարտիկների խնդրին լրջորեն անդրադառնալու անհրաժեշտություն չի էլ եղել: Թերեւս դա իշխանությունների բնական արձագանքն է. զինադադարից այս կողմ որեւէ լուրջ ընդվզում, իշխանությունների վերարտադրմանը սպառնացող իրավիճակ ազատամարտիկները չեն ստեղծել: Հասարակական ընկալման մեջ էլ ազատամարտիկներն ասոցացվել են գեներալներ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի, Հայկազ Բաղմանյանի հետ:

Պատերազմն անցած հազարավոր այդ տղամարդիկ խաղաղ կյանքում իրենց ներկայությամբ պիտի որ իշխանությունների համար զսպող դեր ունենային: Նրանք պիտի հաղթանակը հավասար բաշխեին բոլորի միջեւ` որպես համընդհանուր ձեռքբերում:

Հաղթանակն անգամ ազատամարտիկներն իրար մեջ չկարողացան ճիշտ բաշխել. դափնիները հասան մի քանի գեներալի: Մյուսները մնացին խաղից դուրս:

Այսօր արդեն, ազգ-բանակ հարաբերությունը ներկայացնողները, զինվորական ծառայության փիլիսոփայությունը ներկայացնողները ազատամարտիկների կողմը չեն էլ նայում:

Կարսի անկումից մոտ 100 տարի անց գրեթե նման իրավիճակ է: Հայաստանի երեք նախագահներն էլ՝ վերարտադրվելու, հարստանալու, իրենց իշխանությունը պահելու գին են սահմանել Հայաստանը: Այն, ինչ անում են իշխանությունները, շատ դիպուկ նկարագրել է Չարենցն իր «Երկիր Նաիրի»-ում: Պարոն Մարուքեն թղթախաղում գումար է պարտվում, որի մի մասը չի կարողանում վճարել: Ի՞նչ լուծում գտնել. ոչ մի տեղից գումար գտնելու հույս չկա: Եվ ահա առավոտյան լսում է «ավետիսը»՝  սկսվել է 1914 թ. համաշխարհային պատերազմը: Եվ նա գլխի է ընկնում՝ փրկված է. համաշխարհային պատերազմը մոռացության կմատնի թղթախաղում իր պարտությունն ու պարտք մնացած գումարը: Ի՞նչը կմոռացնի «ցավոտ փոխզիջումները», որոնց գինը, ինչպես պատմաբաններն ու քաղաքական վերլուծաբաններն են պնդում, Հայաստանն է:

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930