Aravot.am-ն տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանից, որն այսօր սեմինարի ժամանակ ծանոթանում էր Հարավային Կորեայի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի փորձին` կիբերանվտանգության քաղաքականությանն ու ռազմավարությանը, անձնական տվյալների պահպանմանը եւ այլն, հետաքրքրվեց, թե կարո՞ղ ենք քայլել զարգացած երկրներին համընթաց, երբ բյուջեով կրթության ծախսեր են կրճատվում, զինապարտության մասին նոր օրենքով էլ, ըստ մասնագետների, գիտությանն են հարված հասցնում:

Մեր այն դիտարկմանը, թե մի կողմից կառավարությունը ՏՏ ոլորտը գերակա ուղղություն է ճանաչում եւ դրա հետ մեծ ակնկալիքներ կապում, մյուս կողմից կրճատում ենք ծախսերը առաջիկա բյուջեներով, սա չի՞ խոչընդոտի ոլորտի զարգացմանը, փոխնախարարն ասաց` չի կարող չխոչընդոտել. «Բայց, երեւի թե, ներքին ռեսուրսների շնորհիվ, մենք կկարողանանք, այս դժվար ժամանակահատվածում ճիշտ ուղղությունը պահպանենք»:
Բորիս Դեմիրխանյանն ասաց, որ կորեացի գործընկերների հետ քննարկելու են Հայաստանում ոլորտի զարգացմանը եւ առաջխաղացմանը նպաստող միտումներն ու հնարավորությունները։

Մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































