Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիական նախաձեռնություններն ընդամենը ներկա են ուսանողական ակցիաներին. ոչ ավելին. «Փաստ»

Նոյեմբեր 24,2017 12:33

Մեր հյուրն է քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը

– Պարոն Շուշանյան, վերջին տարիներին դուք եղել եք մեր քաղաքացիական շարժման նախաձեռնողներից ու կազմակերպիչներից։ Իսկ այժմ, կարելի է ասել, ձեր տարեկիցներն են փողոց դուրս եկել՝ ուսանողները։ Ինչպե՞ս եք վերաբերվում նրանց պայքարին։

– Բավականին դրական է իմ վերաբերմունքը։ Որովհետև ցանկացած մարդ, եթե տեսնում է, որ իր իրավունքները ոտնահարվել են ինչ-ինչ հարցերում, պարտավոր է դրանց տեր կանգնելու համար իր բողոքի ձայնը բարձրացնել եւ պայքարել ցանկացած միջոցով, ինչն օրենքի սահմաններում է։

Իսկ այս դեպքում արդեն երիտասարդները՝ ուսանողները, իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին դասադուլի միջոցով։ Ապա արեցին բողոքի երթեր, նրանցից հինգը հացադուլ հայտարարեց։

Եվ նրանց այս պայքարը բավականին գնահատանքի է արժանի։

Այնպես որ, շատ լավ է, որ մեր երկրում՝ Հայաստանում, հասարակության քաղաքական գիտակցությունը զարգացում է ապրում։

– Իսկ կիսո՞ւմ եք նրանց գաղափարները։

– Այո, ես համաձայն եմ երիտասարդների հետ։ Որովհետև իմ ուսանող եղած տարիներին էլ բանակի հետ կապված խնդիրը կար։ Ես ինքս դեմ էի, չէի ցանկանա, որ իմ ուսումը կիսատ մնար՝ գնայի բանակ, գայի, ապա նոր շարունակեի այն։ Քանզի չգիտես, թե ինչ կլինի քեզ հետ երկու տարի անց. արդյո՞ք կցանկանաս շարունակել ուսումդ։

Սակայն այնպես չէ, որ ես չէի ցանկանում բանակում ծառայել։ Պատրաստ էի ծառայել, բայց՝ բուհն ավարտելուց հետո։

– Բայց կշեռքի մյուս նժարին էլ երկրի պաշտպանության հարցն է. բանակի համալրման խնդիր կա նաև ամենայն հավանականությամբ։

– Ես դրա հետ էլ եմ համամիտ։ Բայց նաև ընդունենք, որ զորակոչային տարիք ունեցող երիտասարդներից ոչ բոլորն են ուսանող։ Եվ այդպիսիների մեջ կան մարդիկ, ովքեր երկար ժամանակ խուսափել են ծառայությունից։ Թող նրանց միջոցով բանակի համալրումը տեղի ունենա նախ և առաջ։

Քանզի ուսանողի պարագայում այլ է. մենք ցանկացած դեպքում կգնանք երկրի պաշտպանության կոչով։ Նաև կամավոր կգնանք, ըստ անհրաժեշտության։ Օրինակ, ապրիլյան պատերազմի ժամանակ ես՝ ինքս, լինելով բանակում չծառայած, կամավոր եմ գրվել ու գնացել-եղել եմ Ջաբրայիլի հենակետերում։

Այնպես որ, այս հարցը հեշտությամբ լուծվող հարց է, ուղղակի իշխանություններն ընկնում են ծայրահեղությունների մեջ։ Յուրաքանչյուր առիթի դեպքում ցանկանում են հասարակությանը ցո33ւյց տալ իրենց ուժը, թե տեսեք՝ մենք ամեն ինչ կարող ենք անել, որ ձեր ուզածով չլինի, մենք ենք որոշելու, թե ինչն ինչպես է լինելու։

– Իսկ կոռուպցիայի հարցը, տարկետման հնարավորությունը, կարելի է ասել, կոռուպցիոն օջախ է բուհական համակարգերում։

– Կարծում եմ, որ դեռևս բավականին շատ տարիներ հարկավոր կլինեն, որ բուհական համակարգից կոռուպցիան վերանա։ Որովհետև, ամեն մի գնահատականի հարց, սկսած ամենացածրից, լուծվում է կոռուպցիոն ճանապարհով։ Այնպես որ, այդ հարցին այլ թիրախավորում պետք է տալ և այլ պայքար ծավալել դրա դեմ։ Իհարկե, եթե լինեն պայքար ծավալողները։

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930