Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստը այսօր հաստատեց Օֆելյա Համբարձումյանի և Նորայր Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին նախագիծը։
Ավագանու բոլոր անդամները կողմ քվեարկեցին նախագծին: Նույնիսկ ՀՀԿ-ի բոլոր նախագծերին դեմ քվեարկած «Երկիր ծիրանին» կողմ քվեարկեց նախագծին:

Իսկ նույն խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանը իր ելույթում նշեց, թե խմբակցության համար անհասկանալի է ինչու է Երևանում տեղադրվել ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ցուցատախտակը. «Ի՞նչ կապ ունի նա հայ մեծերի հետ, յուրաքանչյուր հայի համար ապտակ է այդ ցուցատախտակը»:
Նա առաջարկեց Երևանում տեղադրել նաև Քիմ Քարդաշյանի ցուցատախտակը, քանի որ «Նա նույնպես շատ մեծ բան է արել հայ ժողովրդի համար: Կարծում եմ՝ Անդրանիկ Մարգարյանի ու Քիմ Քարդաշյանի հետևորդների քանակն անհամեմատելի է»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































