Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծկռտուք «Հայբուսակ» համալսարանում. Իսրայելի քաղաքացին հարվածել է դեկանին և փոխդեկանին. Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում. shamshyan.com

Նոյեմբեր 30,2017 11:25

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 29-ին, «Հայբուսակ» համալսարանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:

Ժամը 16:30-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Ոստիկանության Մաշտոցի բաժին են հրավիրել Երևանի բնակիչներ, 48-ամյա Յանինա Մարինոսյանին, 53-ամյա Նարինե Մարտիրոսյանին, 22-ամյա Մարիամ Գրիգորյանին և Իսրայելի պետության քաղաքացի, 29-ամյա Մոհամադ Աբեդալֆատտահ Աբո Ակելին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ նույն օրը ժամը 13:00-ի սահմաններում «Հայբուսակ» համալսարանում վիճաբանություն է տեղի ունեցել Մ. Աբո Ակելի և նշված անձանց միջև: Վիճաբանության ժամանակ Մ. Աբո Ակելը հարվածել է Ն. Մարտիրոսյանի և Յ. Մարինոսյանի, ինչպես նաև Մ. Գրիգորյանի մարմնի տարբեր մասերին:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930