Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Հավատո՞ւմ եք, որ Սեֆիլյանն այնքան անմիտ է՝ երկու ավտոմատով իշխանափոխություն պետք է կատարեր»

Դեկտեմբեր 03,2017 19:33

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը պնդում է, որ  Սեֆիլյանի ու մյուսների գործով ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանին իր պաշտպանյալը չի ճանաչում:

«Սեֆիլյանն իրեն չի էլ տեսել, չի էլ ճանաչել, ինքն իր ցուցմունքում ասում էր, որ  գնացել է Սեֆիլյանենց տուն, Սեֆիլյանենց գրասենյակ, բայց ո՛չ Սեֆիլյանի գրասենյակի մարդիկ են իրեն ճանաչում, ո՛չ Սեֆիլյանի տնեցիներն են ճանաչում, ո՛չ էլ՝ Սեֆիլյանը»,- Aravot.am-ին ասաց Տիգրան Հայրապետյանը:

Ըստ փաստաբանի՝ իր պաշտպանյալը կապ չունի զենքերի հետ: Հիշեցնենք, որ Հովհաննես Պետրոսյանն իր դատաքննական ցուցմունքում հայտնել էր, որ իշխանափոխության նպատակով զենքերը վերցրել է ամբաստանյալ Հրայր Թոփչյանից, բայց Սեֆիլյանի հետ պայմանավորվածության արդյունքում:

«Հիմա երկու հոգի տալիս, առնում են, չգիտեմ էլ՝ ով է տվել, ով է առել: Ըստ Հրայր Թոփչյանի՝ իր զենքերն է եղել, տվել է, որ Պետրոսյանը պահի: Այս ամենը իմ պաշտպանյալի հետ որեւէ կապ չունի… այդ իշխանափոխության գաղափարը մտցված է, որ Սեֆիլյանին բերեն, կպցնեն այդ գործին, թատերական ներկայացում է իշխանափոխության գաղափարը, բա ինչու չեղավ իշխանափոխությունը: Հետո դուք հավատո՞ւմ եք, որ Սեֆիլյանն այնքան անմիտ է, որ երկու ավտոմատով իշխանափոխություն պետք է կատարեր կամ գրավեր հեռուստաաշտարակը, ձեզ թվում է հենց հեռուստաաշտարակը գրավեր, իշխանափոխություն պետք է լինե՞ր: Այսօր ինտերնետային կայքերը որեւէ կերպ չեն զիջում հեռուստատեսությանը, շատ անտրամաբանական է»,- ասաց փաստաբան Հայրապետյանը:

Հովհաննես Պետրոսյանի պաշտպան՝ փաստաբան Արսեն Մկրտչյանը անդրադառնալով Հայրապետյանի պնդումներին, թե Սեֆիլյանը չի ճանաչել իր պաշտպանյալ Հովհաննես Պետրոսյանին, ասաց. «Եթե նույնիսկ որոշակի շփումներ եղել են, ինչ է նշանակում, որ այդ քրեական գործը լրիվ արժանահավա՞տ է ու այդ  մեղադրանքները ճ՞իշտ են: Այսօր մենք վարկած ենք առաջ քաշում, հեղինակներից մեկն էլ ես եմ, որ եթե զենքերը նպատակային  օգտագործման համար պիտանի չեն եղել, ինչ հեղափոխության ու խմբի մասին է խոսքը գնում:  Այդ դեպքում կարելի է ՀՀ բնակչության 90 %-ին նույն մեղադրանքով տանել, որովհետեւ խոհանոցներում բոլորն էլ իշխանություններից դժգոհություն են հայտնում, սա զավեշտալի գործերից է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ուրեմն, Սեֆիլյանը, իր շրջապատն ու ընտանիքը, եւ իր – բառին վարդապետական իմաստով – երկրպագուները, միշտ ու տեւաբար, բացառապէս եւ բացարձակապէս՝ միայն ճշմարտութիւնն են խօսում:

    իսկ ոեւէ անձ որ որեւէ բան ասի իրենց հաշւոյն չի գար՝ անպայմա՛ն որ կրնայ միայն ստախօս լինել, առաւել անշուշտ Պետութեան գործակալը – ինչ որ արդէն նոյն բանն է նշանակում, հա՞… –

    պարզ է, սիրելի փաստաբան… ինչպէս որ շատ ծանօթ է թէ փաստաբանները տեւաբար ճշմարտութիւնն են ասում…

    իսկ այն ինչ կը վերաբերի զինամթերքի քանակին մասին՝ ուրեմն, տրամաբանութիւնը այն է թէ Պետութիւնը պէտք է սպասէր որ աւելի շատ զէնքեր եւ ռումբեր ունենային բացայատօրէն ապստամբութեան յայտարարած եւ հարթակներու վրայն տեւաբար բռնութիւն քարոզող անձերին, առաջ որ անոնց ներկայացուցած վտանգը չէզոքացնէ…

    որքա՞ն պէտք է որ այդպէս սպասէին իրավապահ մարմինները… ոհ, արդեօ՞ք մինչեւ որ ոստիկանատան մը վրայ յարձակին, պատանդներ բռնեն եւ ոստիկաննե՞ր սպանեն… սակայն անհնար է այդպիսի բաներ երեւակայել, չէ՞… ստախօսութի՜ւն կը լինի…

    տարրական իրականութեան հետ որեւէ կապ պահա՞ծ էք…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031