«Հույս ունեմ՝ Հիսուս Քրիստոսի բնույթը և ուսմունքը կարող են մարդկությանը տանել դեպի խաղաղություն և խաղաղ համագոյակցություն»,- ասել է Իրանի նախագահը պատերազմում զոհված Ջորջ Քեշիշ Հարութունի ընտանիքի անդամներին:
«Քրիստոնյաները շատ են տառապել Իրաքի, Սիրիայի և Լիբանանի ահաբեկիչների ավերածություններից, և դա վերաբերում է նաև մուսուլմաններին: Բայց մյուս կողմից, ահաբեկիչները ստեղծել են մի իրավիճակ, որտեղ քրիստոնյաների և մուսուլմանների ճակատագրերն այժմ ավելի կապված են, քան նախկինում, և անհրաժեշտ է, որպեսզի մենք օգնենք միմյանց այս իրավիճակում»,- ասել է Ռուհանին:
Զոհված Ջորջ Քեշիշ Հարութունի մայրը և քույրը նույնպես իրենց ուրախությունն են հայտնել նախագահի հետ հանդիպման կապակցությամբ և կիսվել զոհված հարազատի մասին հիշողություններով:
Իրանի նախագահը նույն օրն այցելել է ևս մեկ նահատակի՝ Էդվին Շահմիրյանի ընտանիքին: «Իրանական ազգը երախտապարտ է նահատակների նվիրվածության և անձնազոհության համար»,- ասել է Ռուհանին:
Ռուհանին հավելել է, որ իրանցիները միշտ երախտապարտ են Իրանի հայ քաղաքացիներին և նրանց համարում են վստահելի, աշխատասեր և համեստ մարդիկ, որոնք սիրում են այս երկիրը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: