Նոյեմբեր ամսին Ռուսաստանի Դաշնությունում հայ մշակույթին նվիրված բազմաթիվ միջոցառումներ անցկացվեցին: ՌԴ գրեթե բոլոր հայ համայնքները մեծ պատրաստություն տեսան հայկական մշակույթն այլ ազգերին ըստ արժանվույն ներկայացնելու համար:
Մոսկվայի մարզի Պուշկինո շրջանի «Արգիշտ» հայ համայնքը ևս հայ մշակութի միամսյակի առիթով մշակութային միջոցառումներ է իրականացրել, որոնցից էին «Արգիշտ» հայկական կիրակնօրյա դպրոցի կողմից կազմակերպված (Պուշկինո քաղաքի Ինտերնացիոնալ տան և Մոսկվայի մարզի պետական մանկական գրադարանի աջակցությամբ) միջոցառումները։

Ռուսաստանում հայկական մշակույթի օրերը «Արգիշտ» հայ համայնքն ամփոփեց գալա համերգով, որը նվիրված էր Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայ առաքելական թեմերի ստեղծման 300 ամյակին։ Եկեղեցին հայկական գաղթօջախների համար մշտապես ռազմավարական և կենսական նշանակություն է ունեցել և շարունակում է ունենալ:

Մամուլի հաղորդագրություն


















































